Վրաստանի Քոբուլետի հանգստավայրի տարածք կարող է մուտք գործել արդեն չորրորդ ներդրողը:Աջարիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տվյալներով` բանակցություններ են տարվում ադրբեջանցի մասնավոր ընկերությունների հետ, հաղորդում է Vesti.az-ը:
Ներկայումս զբոսաշրջության գոտում երեք հյուրանոցների կառուցապատման աշխատանքներ են տարվում: Հյուրանոցներից երկուսը կառուցում է «Էկսկո Ջորջիան», ևս մեկը` «Ստրոիտել 10»-ը: Քոբուլեթիի տուրիստական հատվածում ընդհանուր առմամբ 30 հյուրանոց է կառուցվելու:
Նշենք, որ վրացական իշխանությունները ներդրողներին նաև արտոնություններ են տրամադրում: Նրանց անվճար հիմունքներով տրամադրվելու է հող, նախագծեր և հաղորդակցության միջոցներ:Բացի դրանից, ներդրողները 15 տարիների ընթացքում ազատված են լինելու սեփականության հարկից և եկամտահարկից: