Home / Հայաստան / Հայտնաբերվել են Բեն Լադենի համակարգիչներն ու DVD-ները

Հայտնաբերվել են Բեն Լադենի համակարգիչներն ու DVD-ները

«Ալ Ղաիդայի»  առաջնորդ Ուսամա բեն Լադենին ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունների ընթացքում ամերիկյան հատուկ ծառայության աշխատակիցների ձեռքն են ընկել կարևոր տեղեկատվություն պարունակող սարքավորումներ ու սկավառակներ: Այս մասին հայտնում է  CNN-ը` հղում կատարելով ԱՄՆ հատուկ ծառայությունների աղբյուրներին:

ԱՄՆ նախագահի` ահաբեկչության դեմ պայքարի գծով խորհրդական Ջոն Բրենանը հաստատել է, որ Բեն Լադենի քոթեջի վրա հարձակում գործած հատուկ ծառայության աշխատակիցները վերցրել են այն բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են համարել:

CNN-ի անանուն աղբյուրի խոսքով` առգրաված նյութերում` CD-ներում և DVD-ներում, փորձագետները նախևառաջ փորձելու են պատրաստվող ահաբեկչությունների մասին տեղեկություններ գտնել: Երկրորդ հերթին, փորձագետները տեղեկություններ են հավաքելու ահաբեկիչների այլ առաջնորդների վերաբերյալ: Այս նյութերի ուսումնասիրման համար Կենտրոնական Հետախուզական վարչությունում վերլուծաբանների հատուկ խումբ է կազմվել: