Ամերիկյան Popular Science գիտական ամսագրի կայքը հրապարակել է այն հայտնագործությունների ցուցակը, որոնք 2020 թվականին կկարողանան փոխել աշխարհը:
Ամենաառաջին և գլխավոր նորարարությունը կլինի Լուսնի վրա աշխատանքների համար նախատեսված կայանի կառուցումը: Այս ծրագիրը կիրականացվի Ճապոնիայի կողմից, կարծում են գիտնականները:
Կարևորությամբ երկրորդ նորարարությունը ճեպընթաց գնացքի կառուցումը կլինի, որը կկապի Լոնդոնն ու Պեկինը: Այս երկաթուղային գիծը կանցնի 17 երկրների միջով և կմիացնի Եվրոպան ու Ասիան:
2020 թվականին կարող են այնպիսի ծրագրեր իրականացվել, ինչպիսին են թռչող մեքենաների ստեղծումը:
Բացի դրանից, 2020-ին տիեզերք իրականացվող թռիչքները իրական կլինեն մեծահարուստ մարդկանց համար: Մարդկային ուղեղում ներդրված չիպերի շնորհիվ հնարավոր կլինի կառավարել հեռուստացույցը, սմարթֆոները և համակարգիչները: