Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները խոստանում են նոր բողոքի ակցիաներ կազմակերպել` չնայած բոլոր բռնաճնշումներին և ձերբակալություններին:
Այսօր Սիրիայում գործող Մարդու իրավունքների ազգային կազմակերպության ղեկավար Ամար Քուրաբին ասել է, որ իրենց հետազոտող խումբը Սիրիայի տարբեր նահանգներում արձանագրել է 1000 մարդու անուն, ում գտնվելու վայրն անհայտ է մնում:
Անցյալ շաբաթ սիրիական իշխանությունները բողոքի ցույցերը զսպելու համար տանկեր են կիրառել Սիրիայի քաղաքաներից մեկում` Դարաայում:
Ըստ իրավապաշտպանների հաղորդման` Սիրիայում սկսված հակակառավարական ցույցերի հետևանքով մինչ օրս սպանվել է 560 մարդ: