Home / Հայաստան / «ԱԼՄ»-ի շենքը դեռ չի վաճառվել. Կարապետյանը հերքում է

«ԱԼՄ»-ի շենքը դեռ չի վաճառվել. Կարապետյանը հերքում է

Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ Հոլդինգի» ղեկավար Տիգրան Կարապետյանը հերքել է այն լուրը, թե ինքը վաճառել է այն շենքը, որում 10 տարի գործել է «ԱԼՄ» հեռուստաընկերությունը:

Կարապետյանը չի բացառել, որ հետագայում, գուցե, որոշի վաճառել իր սեփականությունը հանդիսացող շենքը, սակայն առայժմ ոչ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Երկիր» օրաթերթը գրել էր, որ հեռուստաընկերության` այժմ մի քանի հոգուց բաղկացած կոլեկտիվը մոտ օրերս կտեղափոխվի Ժողովրդական կուսակցության տարածքային գրասենյակ, որտեղ գործում է նաև «Դուպլեքս» մամուլի ակումբը: