Բրիտանիայի արքայազն Ուիլիամը, ում հարսանեկան արարողությունը կայացավ անցյալ ուրբաթ, սեպտեմբերին ստիպված կլինի երկուսուկես ամսով մեկնել Ֆոլքլենդյան կղզիներ` որպես ռազմական փրկարար ուղղաթիռի օդաչու: Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:
Նրա երիտասարդ կինը` Քեյթ Միդլթոնը, չի կարողանա ուղեկցել Ուիլիամին, քանի որ գործուղման ժամկետը երկար չէ և բրիտանացի սպաներին չի թույլատրվում նման դեպքերում իրենց հետ վերցնել ընտանիքին: