ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը մերժել է գործող նախագահ Բարաք Օբամայի հրավերը` այցելելու Նյու Յորքի այն հատվածը, որտեղ մինչ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը տեղակայված էին Առևտրի hամաշխարհային kենտրոնի զույգ աշտարակները, հայտնում է NBC News-ը:
Հավանաբար, հինգշաբթի Օբաման կայցելի Ground Zero` ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների հետ հանդիպելու նպատակով:
NBC News-ի տեղեկությունների համաձայն, Բուշը պատրաստվում է այցելել 2001 թվականին տեղի ունեցած ահաբեկչության վայրը այն ժամանակ, երբ լրանա այդ իրադարձությունների 10-րդ տարելիցը: Ինչպես պնդում է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, հիշատակի արարողությանը մասնակցելու մտադրություն ունի նաև Օբաման, սակայն Սպիտակ Տանն այս լուրերը չեն հաստատում: