2011 թվականի մայիսի 14-ին Մոսկվայում կկայանա «Գեղեցկություն հայկական ձևով» խորագրով առաջին գեղեցկության մրցույթը:
Միջոցառման կազմակերպիչ «Հայրենիք» ընկերությունը գտնում է, որ նախագիծը «մտադիր է քանդել նման միջոցառումների համար հաստատված կարծրատիպերը. ցույց տալ Մոսկվայի հայ աղջիկների իսկական ժամանակակից գեղեցկությունը:
«Մրցույթի մասնակիցներին ընտրելու համար միջոցառման կազմակերպիչները նախընտրական քասթինգ են անցկացրել հայ գեղեցկուհիների շրջանում, որոնք մինչև մարտի 1-ը հասցրել էին մասնակցության իրենց դիմումներն ուղարկել: Քասթինգի ընթացքում ընտրող հանձնաժողովը անհատական հարցազրույցներ է ունեցել յուրաքանչյուր թեկնածուի հետ, որի ժամանակ աղջիկները ցույց են տվել իրենց գիտելիքները հայկական մշակույթի. երկրի պատմության վերաբերյալ, ինչպես նաև ստեղծագործական ունակություններ են ցուցաբերել:
Քասթինգի ավարտին ավելի քան 100 թեկնածուներից ընտրվել են ընդամենը 20 աղջիկներ, որոնք էլ կպայքարեն «Միսս գեղեցկություն հայկական ձևով» տիտղոսին արժանանալու համար:
«Աղջիկներին խոհանոցային և ինտելեկտուալ մրցույթներ են սպասում»,- ասված է «Հայրենիքի» հաղորդագրության մեջ: