Home / Հայաստան / Շենգենյան համաձայնագրի գործունեությունը կարող է մասնակիորեն դադարեցվել

Շենգենյան համաձայնագրի գործունեությունը կարող է մասնակիորեն դադարեցվել

Եվրամիությունը կարող է մասնակիորեն դադարեցնել Շենգենյան համաձայնագրի գործունեությունը: Նման ծայրահեղ միջոցառումները պայմանավորված են  Եվրոպայի հարավում տիրող իրավիճակով, որտեղ չի դադարում Հյուսիսային Աֆրիկայի փախստականների ներհոսքը: Փախստականները հիմնականում գալիս են Թունիսից և Լիբիայից: Հազարավոր ապօինի ներգաղթյալներ գրեթե բռնագրավել են Լամպեդուզա կղզին:

Անցյալ  ամիս Հռոմի թույլտվությամբ փախստականների հոսքը շարժվեց դեպի հարևան Ֆրանսիա: Ի պատասխան այս գործողությունների, Փարիզն անգամ կանգնցեցրեց գնացքների աշխատանքը`փորձելով կասեցնել փախստականների մուտքը երկիր: