Home / Հայաստան / Ռուսիո պատրիարքին չխանգարելու համար Լենինին ծածկելու են սավանով

Ռուսիո պատրիարքին չխանգարելու համար Լենինին ծածկելու են սավանով

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի` Ուկրաինա կատարելիք այցելության նախօրեին կազմակերպիչները որոշում են, թե ինչպես կարելի է քաղաքի կենտրոնական հրապարակում նախատեսվող նրա ելույթի ժամանակ ծածկել Լենինի հուշարձանը:

Հուշարձանը անմիջապես այն բեմեհարթակի դիմաց է տեղակայված, որտեղից պատրիարքը քարոզ է կարդալու հավատացյալների համար: Եթե այս ուղղությամբ միջոցառումներ չձեռնարկվեն, ստացվելու է այնպես, որ Պատրիարքը, բացի ժողովրդից, դիմելու է նաև Լենինին: Առաջարկ կա հուշարձանի չթափանցող կտորով ծածկել:

«Նման բան չի եղել անգամ Մեդվեդևի և Յանուկովիչի այցի ժամանակ»,- ասել է Glavnoe.ua պարբերականի աղբյուրը:
«Մասնավորապես, կարգադրություն է արվել հրապարակից դուրս բերել ատրակցիոնները»,-ասել է քաղաքային վարչակազմի աղբյուրը:

Ինչպես հաղորդել են ատրակցիոնների աշխատակիցները, «մինչև մայիսի 7-ը մենք այստեղ չպետք է լինենք»: