Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հիվանդանոց և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ, հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսից:
Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակով դիմել էր Արդարարադատության նախարար Հրայր Թովմասյանին` տեսակցություն խնդրելով քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի հետ:
Վաղը Լևոն Տեր-Պետրոսյանը «Արթիկ» ՔԿՀ-ում կհանդիպի «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: