Ամերիկյան The Wall Street Journal-ը պատրաստվում է բացել WikiLeaks-ի կայք-նմանակը: Հրատարակչությունը կբացի ինտերնետային կայք, որտեղ կհրապարակի գաղտնի տեղեկատվություն տարբեր ոլորտներից:
Պորտալի նշանաբանն է ` «Մեզ ձեր օգնությունն է հարկավոր»: Ավելին` համակարգն այնպես է մշակված, որ պաշտպանի տեղեկատվությունը տրամադրողներին, որոնք կցանկանան ստվերում մնալ: Կընդունվեն ցանկացած նյութեր` տեքստային ֆայլեր, լուսանկարներ, աուդիո և վիդեոձայնագրություններ, տեղեկացնում է vestu.ru-ն: