Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին հնչեցրել է Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների ավարտի հնարավոր ժամկետը, հայտնում է Corriere della sera-ն:
Ֆրատինիի խոսքով` գոյություն ունեն «լավատեսական սցենարներ», որոնց համաձայն ռազմական գործողությունները կարող են ավարտվել մի քանի օրից, սակայն առավել իրատեսական է, նրա կարծիքով, երեքից չորս շաբաթյա ժամկետը:
Նախարարը նաև հայտարարել է Մուամար Քադաֆիի ռեժիմի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին, որպեսզի սկսեն քաղաքական կարգավորման գործընթացները;
Ֆրատինին նշել է, որ ռազմական գործողությունների դադարեցման ժամկետների մասին հայտարարել հնարավոր է եղել միայն մայիսի 5-ին` միջազգային կոալիցիայի` Հռոմում կայացած հանդիպումից հետո, որտեղ քննարկում էր Լիբիայի իրավիճակը: