ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մայիսի 4-ից 5-ը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գումարված ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գլխավոր շտաբի պետերի նիստին` Աֆղանստանում ուժեր տրամադրող երկրների ձևաչափով: Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունը և իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր: Իր ելույթում Խաչատուրովը նիստի մասնակիցներին է ներկայացրել Աֆղանստանում իրականացվող գործողություններին ՀՀ զորախմբի մասնակցության ընդլայնման հետ կապված ապագա ծրագրերը: