Թբիլիսիում տեղակայված Վրաստանի խորհրդարանի շենքը կարող է վաճառվել և վերածվել հյուրանոցի, ինչը պայմանավորված է պատգամավորների Քութաիսի տեղափոխմամբ, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:
Ի դեպ, խորհրդարանի շենքը կարող է դառնալ վերջին օբյեկտներից մեկը, որտեղ տեղակայված են պետական իշխանության մարմինները: Շենքը կարող է աճուրդի հանվել:
Օրինակ, Գյուղատնտեսության նախարարության նախկին շենքի տարածքում, ինչպես նաև Աբխազիայի Գերագույն Խորհրդի հաստատությունում, որտեղ գտնվում էր նաև Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը, հյուրանոցի կառուցման աշխատանքներ են սկսվել:
«Ախալի Թաոբա» պարբերականը հաղորդում է, որ մի քանի օր առաջ խորհրդարանի շենք են այցելել Հունաստանի և արաբական երկրների գործարարները, որոնք հնարավորության դեպքում պատրաստ էին վերափոխել այն` դարձնելով հյուրանոց: