Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Դեֆանս կոչվող բիզնես թաղամասում կայացել է First աշտարակի բացման հանդիսավոր արարողությունը: Էյֆելյան աշտարակի քաշը երեք անգամ գերազանցող գալարաձև այս շինությունը Փարիզի Մոնպարնաս աշտարակին զրկել է Ֆրանսիայի ամենաբարձրի շինության տիտղոսից: Մոնպարնասի բարձրությունը 210 մետր է, այն դեպքում, երբ First-ի բարձրությունը կազմում է 231 մետր:
Այնուամենայնիվ, First-ը երկար ժամանակ չի պահպանի ամենաբարձր աշտարակի տիտղոսը, քանի որ Դեֆանս թաղամասում շուտով կմեկնարկեն Phare աշտարակի կառուցման աշխատանքները, որի բարձրությունը պետք է հասնի 300 մետրի, հայտնում է euromag-ը: