Home / Հայաստան / Թուրքական հյուրանոցները հրաժարվում են All Inclusive համակարգից

Թուրքական հյուրանոցները հրաժարվում են All Inclusive համակարգից

Թուրքական հյուրանոցները հրաժարվում են All Iinclusive (ամեն ինչ ներառված է) համակարգից, որը հատկապես գրավում է արտասահմանցի զբոսաշրջիկներին:

Այս որոշումն արդեն ընդունել են Բոդրում քաղաքի հյուրանոցները, հերթը` Կեմեր, Բելեկ և Անթալիա քաղաքներինն է:

Հյուրանոցները հետևյալ փաստարկն են բերում` All Iinclusive-ը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում, հյուրանոցներից վիրավորվում են բար-սրճարանների և ռեստորանների տերերը, քանի որ այս ծառայությամբ հյուրանոցներն իրենց հաճախորդներին մի քանի անգամյա անվճար սնունդ են առաջարկում, ինչով հաճախորդ են փախցնում սննդի կետերից:

Երկրորդ և ամենագլխավոր պատճառը այն է, որ հաճախորդների սնունդը հյուրանոցների վրա շատ թանկ է նստում:

Բացի դա, Թուրքիան որոշել է ձերբազատվել ամենաէժան հանգստավայրի կարգավիճակից: Վերջին տարիներին զբոսաշրջիկներն ընդամենը գնում էին շրջագայության տոմսն ու այլևս ոչ մի բանի համար չեն վճարում: