«Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Կյանքի գինը» սերիալի գլխավոր հերոսներից մեկը` Արամի դերակատար Աշոտ Տեր-Մաթևոսյանն այս պահին գնտվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժնից Epress.am-ին հայտնեցին, որ դերասանն այժմ քնած է, նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ Աշոտ Տեր-Մաթևոսյանն այսօր վաղ առավոտյան ավտովթարի է ենթարկվել Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանի մոտ:
Բացի 26-ամյա դերասանից, մեքենայում են գտնվել նաև «Արմենիա» հեռուստաընկերության երկու աշխատակիցներ: Նրանցից մեկի վիճակը ծանր է:
Լուսանկարը` Bravo.am-ի