Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Մենք չենք կռանում երթուղայինում» խմբում արդեն հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերաված են երևանյան երթուղայիններում տիրող վիճակը:
Լուսանկարներից մեկի հեղինակներն են Հայաստան գործուղման եկած բուլղարացիները: Լուսանկարը տեղադրող օգտատերը գրում է, որ այդ վիճակը հյուրերին զարմացրել և ծիծաղելի է թվացել:
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում «Մենք չենք կռանում երթուղայինում» խումբ է ստեղծվել, որը նախատեսում է առաջիկայում ակցիաներ սկսել, որոնց բնույթն առայժմ չի մանրամասնվում:
Խմբի անդամները գրում են, որ այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, և այս փուլում անհրաժեշտ են լինելու կռացած ուղևորներով լի և կռանալու պրոցեսը նկարագրող ֆոտոներ և վիդեոներ: