«Ալ Ղաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի առաջին կնոջ` Նաջվայի մայրը մահացել է` լսելով նրա սպանության մասին լուրը:
Լոնդոնյան Asharq Al-Awsat պարբերականը հաղորդում է, որ Բեն Լադենի զոքանչը` Նաբիհ էլ Գհանեմը, անմիջապես կաթվածահար է եղել այն բանից հետո, երբ լսել է դստեր ամուսնու մահվան մասին: Նրան տեղափոխել են սիրիական Լաթակիա քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ կինը մահացել է:
Նաջվան ամուսնացել է Բեն Լադենի հետ 17 տարեկանում և 11 երեխա է պարգևել նրան: