Մայիսի 7-ին Թուրքիայի Աքդենիզ քաղաքում կայացավ 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակին նվիրված զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման արարողությանը ներկա էին Դինքի կինը`Ռաքել Դինքը, քաղաքական վերլուծաբան, գրող Ալի Բայրամօղլուն, գրող, իրավապաշտպան Էսբեր Յագմուրդերելին, դերասան Մուսթաֆա Ալաբորան և մի շարք այլ մտավորականններ, գրողներ և արվեստագետներ:
«Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անունը կրող զբոսայգին «խաղաղության և ազատության խորհրդանիշ է դառնալու»,- նշել է Աքդենիզի քաղաքապետ Ֆազիլ Թուրքը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը և ծաղկեպսակ դրեցին նորակառույց «խաղաղության և միաբանության» հուշարձանին: