«Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Կյանքի գինը» սերիալի գլխավոր հերոսներից մեկը` Արամի դերակատար Աշոտ Տեր-Մաթևոսյանը, ով երեկ վթարի էր ենթարկվել և գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, այսօր տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունք:
Epress.am-ի հետ զրույցում նյարդաբանական բաժանմունքից տեղեկացրել են, որ դերասանի վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ վթարի պահին, բացի 26-ամյա դերասանից, մեքենայում են գտնվել նաև «Արմենիա» հեռուստաընկերության երկու աշխատակցուհիներ: Նրանցից մեկի վիճակը երեկվա դրությամբ ծանր էր: