Իրանում վրեժ կլուծեն սուլֆատի թթվով իր սիրեցյալին կուրացրած տղամարդուց, գրում է իրանական asriran.com կայքը:
Մեջիդ անունով իրանցի տղամարդը 2004 թվականին իր սիրած աղջկա` Ամանա Բահրամիի դեմքին սուլֆատի թթու է լցրել` այդպիսով կուրացնելով նրան: Համաձայն իրանական դատարանի որոշման, շաբաթ օրը Մեջիդից վրեժ կլուծեն` նրա աչքերին նույպես սուլֆատի թթու լցնելով:
Կայքի տեղեկություններով` Մեջիդը 2004 թվականին առաջարկել էր Ամանային ամուսնանալ իր հետ: Ամանան մերժել էր, որից հետո էլ Մեջիդը նման քայլի էր դիմել: Կուրացած աղջիկը դիմել էր դատարան:
Վերջին տարիներին Իրանում հաճախակի են դարձել նման նպատակներով սուլֆատի թթվի կիրառումը: Այդ իսկ պատճառով իրանական դատարանը առաջին անգամ վրեժի նմանօրինակ վճիռ է կայացրել: