Ամերիկյան Տեխաս նահանգի սենատը մայիսի 9-ին օրինագիծ է հաստատել, որը թույլ է տալիս համալսարաններում և քոլեջներում, ինչպես նաև ուսանողական հանրակացարանների տարածքում զենք կրել, եթե այն ի ցույց չի դրվում, հայտնում է Reuters գործակալությունը:
Օրինագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որ այն հաստատվի նաև նահանգի ներկայացուցիչների պալատում, որտեղ օրինագիծն արդեն աջակցություն է գտել, ինչպես նաև վավերացվի նահանգապետ Ռիկ Պերիի կողմից:
Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ յուրաքանչյուր ուսանող ինքնապաշտպանության իրավունք ունի, և վկայակոչում են հարձակումների և բռնաբարությունների դեպքերը համալսարանների տարածքում: