«Ա1+» հեռուստանըկերությունը հայց է ներկայացրել դատարան` պահանջելով դատարանից չեղյալ համարել ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 16-ի 96-Ա որոշումը, ըստ որի «Ա1+»-ը պարտվող է ճանաչվել թվային հեռարձակման մրցույթում:
Այսօր ՀՀ վարչական դատարանում Արգիշտի Ղազարյանի դատավորությամբ տեղի ունեցավ նախնական դատական նիստ, որի ընթացքում «Ա1+»-ի փաստաբան Ալեքսանդր Սահակյանը, ներկայացնելով հայցի էությունը, նշել է, որ դատավորը պետք է պարտավորեցնի ՀՌԱՀ-ին նոր մրցույթ անցկացնել, ինչպես նաև միջնորդել է, որպեսզի որպես երրորդ կողմ գործում ներգրավվի «Արմնյուզ» հեռաուստաընկերությունը, որը հաճախականության համար պայքարում, համաձայն ՀՌԱՀ անդամների գնահատականների, հաղթել էր «Ա1+»-ին:
ՀՌԱՀ-ի ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը նշել է, որ կողմ է «Արմնյուզին» ներգրավվելու միջնորդությանը: Դատավորը բավարարել է «Ա1+»-ի փաստաբանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգվել է, որպեսզի «Արմնյուզին» ծանուցագիր ուղարկվի` հաջորդ դատական նիստին մասնակցելու համար: