«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին է փոխանցել այն տասը դատավորների անունները, որոնք առաջիկայում պետք է պաշտոնանկ արվեն:
«Այս գործընթացն ամբողջությամբ ոչ պաշտոնական բնույթի է և միտված է սպասարկել կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի իշխանական քարոզչությանը: Անորոշության արդյունքում դատավորների շրջանում մոտ քսան օր առաջ սկսված լարված մթնոլորտն ավելի է խորացել: Նրանցից ամեն մեկը փորձում է իր համար պարզել. արդյոք ցանկանում իր անունը կա՞ թե ոչ՞: Սակայն այդ հարցի պատասխանը ստանալը հեշտ չէ, քանի որ «հանձնման ենթակաների» մասին տվյալները դատական համակարգում տնօրինում է միայն Արման Մկրտումյանը: Ուստի, դատավորներին մնում է սպասել, թե երբ կգան իրենց հետևից»: