«Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի երեխաներն իրենց հոր սպանությունը հանցագործություն են համարում, որի համար պետք է անձամբ պատասպան տա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Իսլամիստական կայքերից մեկում տեղադրված հայտարարության մեջ Բեն Լադենի որդիները ասում են, որ ԱՄՆ-ն խախտել է միջազգային իրավունքի նորմերը, քանի որ իրենց հայրն այդպես էլ դատարանի առջև չի կանգնել:
«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի նախագահը իրավաբանական պատասխանատվություն է կրում այս ամենի համար և պետք է դատարանին բացատրություններ ներկայացնի մեր անհայտացած հոր ճակատագրի վերաբերյալ: Նման կարևորություն և դիրք ունեցող անձից ազատվելու ձևը, որ նրանք ընտրել էին` նետելով նրա մարմինը ծովի մեջ, ոչ միայն նվաստացնում է նրա ընտանիքը և համախոհներին, այլ նաև վիրավորում է միլիոնավոր մահմեդականների կրոնական զգացմունքները»,- ասված է հայտարարության մեջ: