Հռոմի հազարավոր քաղաքացիներ խուճապահար լքում են քաղաքը: Նրանք վախենում են երկրաշարժից, որը 2011 թվականի մայիսի 11-ի համար դեռևս 1915 թվականի կանխատեսել էր սեյսմոլոգ Ռաֆայել Բենդանդին: Իշխանությունները վստահեցնում են, որ երկրաշարժը հնարավոր չէ կանխատեսել նման ճշգրտությամբ: Պետական հեռուստաալիքով հատուկ հաղորդումներ են հեռարձակվում, որտեղ կոչ է արվում մարդկանց խուճապի չմատնվել, հայտնում է BBC-ն:
Սակայն լարվածության մակարդակը դեռևս բարձր է մնում, այս տրամադրություններն ավելի են թեժացնում հաղորդագրությունները, որոնք իտալացիներյն իրար են փոխանցում Twitter-ի և Facebook-ի միջոցով:
Արդյունքում` բազմաթիվ մարդիկ այսօր հրաժարվում են աշխատանքի դուրս գալ:
«Ես կասեմ ղեկավարիս, որ բժշկի մոտ այցելություն ունեմ նախատեսած, և չեմ գնա աշխատանքի», – ասել է բարմեն Ֆաբիո Մենյարելին:
«Եթե ինձ մահ է սպասվում, ես ուզում եմ կնոջս և երեխաներիս հետ մեռնել, և շատ մարդիկ կանեն նույնը»,- հավելել է նա: