«Մարտի 1» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի և ռեժիսոր Արա Շիրինյանի` 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի մասին պատմող փաստավավերագրական «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը սկսել են բաժանել Երևանի դպրոցի տնօրեններին, որից հետո այն նաև կհանձնվի մարզային դպրոցների տնօրեններին:
Հիշեցնենք, որ մինչ այդ ֆիլմն ուղարկվել էր Երևանում հեռարձակվող բոլոր հեռուստաալիքներին, Գյումրիում հեռարձակվող «Գալա» ու «Ցայգ», Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերություններին, ինչպես նաև ինչպես նաև «Մոսկվա» կինոթատրոնին: Բոլորին առաջարկվել է առաջիկա մեկ ամսում հնարավորություն ստեղծել իրենց եթերում և կինոդահլիճում կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը: Գրությունում հատուկ նշվել է, որ ֆիլմի ցուցադրման համար անհրաժեշտ վճարումը երաշխավորվում է:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Տիգրան Պասկևիչյանը, բոլոր վերոնշյալ կազմակերպությունները դեռևս չեն արձագանքել նամակին:
Նշենք, որ ֆիլմն ուղարկվել է նաև բոլոր 131 պատգամավորների անունով ԱԺ-ի ընդունարան: