«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ աստղերին շռայլված բնակարանների փոխարեն մրցանակաբաշխության հովանավորները գումար են տվել:
«Ինչպես հայտնի է, ապրիլի առաջին օրերին Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի ունեցավ երաժշտական այս մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակաբաշխության հովանավոր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը մի խումբ արտիստների նվիրեց բնակարանների սերտիֆիկատներ, ինչն էլ Հայաստանում բուռն արձագանք գտավ. շատերը համոզված էին, որ այդ բնակարանների կարիքը չունեցող աստղերն իրենց նվերները պետք է փոխանցեն կարիքավոր ընտանիքներին: Նրանք, սակայն, դա անել հրաժարվեցին: Երգչուհի Շուշան Պետրոսյանից օրաթերթը խնդրել է մեկնաբանել բնակարանների փոխարեն գումար տրամադրելու մասին լուրերը: Նա ասել է, որ ի սկզբանե էլ այդպես էր որոշված, և որ իրենք ոչ թե բնակարանը պետք է ստանային այլ գումարը: Սերտիֆիկատում, ըստ Շուշան Պետրոսյանի, նշված է գումարի չափը`50 հազար դոլար: Իսկ երբ օրաթերթի թղթակիցը հիշեցրել է, որ նվիրատվության ժամանակ նույնիսկ հստակ բնակավայր էր նշվում, ինչպես ասենք` Երևանի Դավթաշեն համայնք, երգչուհին արձագանքել է. «Դա նշվում էր պարզապես»»: