Տեխասի Սան-Անտոնիո քաղաքի տարրական դասարաններում փորձ կիրականացնեն, որը կոչված է ճարպակալությամբ տառապող երեխաների քանակը նվազեցնելուն, հաղորդում է Associated Press-ը:
Ուսումնական հաստատությունների ճաշարաններում տեսախցիկներ կհայտնվեն, որոնք կնկարահանեն աշակերտների ուտելիքներով բեռնված սկուտեղները: Տեսախցիկը նկարահանելու է սկուտեղը ուտելիքի ընդունումից առաջ և հետո:
Հատուկ ծրագիրը այնուհետև կվերլուծի նկարները: Վերլուծաբանները կկարողանան որոշել, թե որքան կալորիականություն է ընդունել յուրաքանչյուր երեխա, ինչպես նաև այն, թե հատկապես ինչ և ինչ չափով են ուտում երեխաները:
Դպրոցականների ծնողների 90 տոկոսը հավանություն է տվել նման փորձի անցկացման գաղափարին: