Home / Հայաստան / Գյուլին պատմել են, թե ինչ է մտածում Ռաքել Դինքն իր ամոսւնու սպանության մասին

Գյուլին պատմել են, թե ինչ է մտածում Ռաքել Դինքն իր ամոսւնու սպանության մասին

Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի նկատմամբ 2007 թվականին իրականացված սպանության մանրամասները հետազոտող Թուրքիայի նախագահին կից գործող Պետական վերահսկողական ծառայության (DDK) ներկայացուցիչները երկու շաբաթ առաջ այցելել են Դինքի կնոջը`Ռաքել Դինքին և ի գիտություն են ընդունել տվյալ կառույցի վերաբերյալ նրա բողոքները, հայտնում է Today’s Zaman-ը` հղում կատարելով Milliyet օրաթերթի վրա:

Պարբերականը նշում է, որ DDK-ի պաշտոնական ներկայացուցիչներն արդեն բազմաթիվ անհատների են լսել, որոնք կարող էին Դինքի սպանության մանրամասների վրա որոշակի լույս սփռել, սակայն Ռաքել Դինքի հետ հանդիպման ընթացքում, վերջինս ևս մեկ անգամ իր հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան այդպես էլ չի կարողանում բացահայտել Հրանտ Դինքի սպանությունը:

Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքի փաստաբանները բազմիցս խոսել են հետաքննության ընթացքում տեղ գտած խնդիրների մասին:

Բացի ուժային կառույցների, որոնք, ինչպես պարզել է հետաքննությունը, տեղյակ են եղել ծրագրվող սպանության մասին, անուշադրության հանգամանքից, փաստաբանները մեղադրում են ոստիկանությանը որոշ կասկածյալներին պաշտպանելու նպատակով էական վկայությունները թաքցնելու մեջ:

Ըստ Milliyet-ի, նախագահ Գյուլը հետևում է DDK-ի կողմից նախաձեռնած առանձին հետաքննությանը և տեղեկացված է ծառայության կողմից իրականացվող աշխատանքների յուրաքանչյուր փուլի մասին: Նրան նաև պատմել են Ռաքել Դինքի հետ հանդիպման մանրամասները: