ՌԴ Պետդումայի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները առաջարկում են Ռուսաստանի 20-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարել: Համապատասխան օրինագիծը ներկայացվել է խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը, հայտնում է РБК-ն:
Փաստաթղթի հեղինակները ցանկանում են, որպեսզի համաներումը տարածվի այն մարդկանց վրա, որոնք բանտարկված են տնտեսական հանցանքների համար, եթե այդ հանցանքները զգալի վնաս չեն հասցրել պետությանը:
Նշենք, որ Ռուսաստանում Անկախության տոնը նշվում է հունիսի 12-ին: