Մայիսի 10-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Վորոբյովը հայհոյել է եթերում: Երեկ համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վորոբյովը, եզրափակիչ անցնելու լուրն իմանալով, մոտենում տեսախցիկին և գոռում. «Սա Ռուսաստանն է: Սա Ռուսաստանն է, բ…ատ: Արի ստեղ, բ…ատ: Աչքերիս նայի, բ…ատ»:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի մամուլի ծառայությունում նշել են, որ այդ կապակցությամբ ոչ մի բողոք իրենք չեն ստացել: Bbcrussian.com կայքի հետ զրույցում Վորոբյովի մենեջեր Կատերինա ֆոն Գենչմեն-Վալդեկը նշել է, որ դա «նորմալ ռուս մուժիկի ռեակցիա էր»: