Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Կադիրովը հաղթեց Մարադոնային` «առեղծվածային շարժումների օգնությամբ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Կադիրովը հաղթեց Մարադոնային` «առեղծվածային շարժումների օգնությամբ»

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի վերակառուցված մարզադաշտի բացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացված ֆուտբոլային հանդիպման արդյունքում «Կովկաս» թիմը հաղթել է համաշխարհային ֆուտբոլի աստղերին 5:2 հաշվով:

30 հազար հանդիսականի համար նախատեսված մարզադաշտը կառուցվել է տեղի «Տերեկ» թիմի համար և անվանվել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հոր`Ահմադ Կադիրովի պատվին: Հիշեցնենք, որ վերջինս մահացել է 2004-ի մայիսի 9-ին այդ մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Համաշխարհային ֆուտբոլի աստղերի թիմիկազմում գոլերի հեղինակներ են դարձել Դիեգո Մարադոնան և Իվան Սամորանոն: «Կովկաս» թիմի կազմում աչքի են ընկել Անզոր Իսմայիլովը, Թիմուր Ջաբրայիլովը, Անդրեյ Ֆեդկովը և երկու անգամ Զաուր Սադաևը:

Առաջին խաղակեսում Կադիրովի թիմը պարտվում էր 2:1 հաշվով: Սակայն, երբ ընդիմջումից հետո Ռամզան Կադիրովը խաղադաշտ է դուրս եկել Մարադոնայի հետ գրկախառնված և ինչ որ առեղծվածային շարժումներ է արել, աստղերի ողջ թիմը կարծես փոխվել է, գրում է «КП»-ն: Հանկարծ անհետացավ տեխնիկան, վազելու և պայքարելու, գնդակ խլելու և գոլ խփելու ցանկությունը: Այդ ամենն, ընդհակառակը, առաջացավ Կադիրովի թիմի մոտ, որտեղ ընդամենը 4-ն էին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Երկրորդ խաղակեսում Կադիրովի թիմը 4 գոլ խփեց`առաջ անցնելով հյուրերից: Անձամբ Կադիրովը ոչ մի գոլ չխփեց, սակայն հաջող փոխանցումներ էր իրականացնում և ջանում էր լավ խաղալ:

Աստղերի թիմում հանդես էին գալիս Դիդան, Ֆաբյեն Բարտեզը, Մարսիո Ամորուզոն, Ալեսանդրո Կոստակուրտան, Ֆրանկո Բարեզին, Լուիշ Ֆիգուն, Իվան Սամորանոն, Ալեն Բոգոսյանը. Ժան-Պյեր Պապենը, Ռոբի Ֆաուլերը, Էնցո Ֆրանչեսկոլին, Քրիստիան Վիերին, Ռոբերտո Այալան, Ստիվ Մակմանամանը: