Պակիստանի հյուսիս արևմտյան հատվածում գտնվող Շաբքադար քաղաքի ուսումնառազմական կենտրոնում կրկնակի ահաբեկչության հետևանքով նվազագույնը 70 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Նախնական տեղեկությունների համաձայն, պայթուցիկները գործի են դրվել մահապարտ-ահաբեկիչների կողմից: Մահացածների մեծ մասը գրոհայինների դեմ պայքար ծավալող զինվորական ուժերի ներկայացուցիչներ էին:
Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում իրականացված պայթյունների պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: Ավելի վաղ «Ալ Ղաիդան» հայտարարել էր, որ վրեժ է լուծելու Պակիստանից իր առաջնորդ Ուսամա բեն Լադենի մահվան համար: