Երեք հայ Մոսկվայում մահացել են սարսափելի վթարի հետևանքով:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Վթարի հետևանքով մեծ արագությամբ սլացող մեքենաներից մեկը բախվել է սյանը:
Մեքենայում գտնվող երեք երիտասարդները մահացել են, հայտնում է Life News –ը հղում կատարելով ոստիկանությանը:
22-ամյա Նգոյան Գոռը և 20-ամյա Գալոջյան Աբրահամը սովորում էին Մոսկվայի իրավաբանական համալսարաններից մեկում: 3-րդ մահացածը 43-ամյա Կասյան Ա.-ն է:
Վթարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները սարսափելի տեսարանի են ականատես եղել: Մեքենան պարզապես մասնատված է եղել:
Մեքենայում գտնվածները փրկվելու ոչ մի հնարավորություն չեն ունեցել: