Խորվաթիայում տղա-մագնիս է հայտնվել: 6-ամյա Իվան Ստոյլիկովիչն ապրում է երկրի հյուսիսում գտնվող Կոպրիվնիցա քաղաքում: Նա կարողանում է իր մարմնի վրա 20 կգ մետաղ պահել` տարբեր տեսակի սպասք, թավաներ, կաթսաներ:
Տղայի ծնողներն ասում են, որ դա իրենց որդու միակ տաղանդը չէ: Նրանց խոսքով` Իվանը կարող է բուժել մարդկանց: Բացի դրանից, նա հրաշամանուկ է. 8 ամսական հասակում նա սկսել է քայլել, երկու տարեկանում` մոտոցիկլետ է քշել:
Ձգողականության ունակությունը տղայի մոտ ի հայտ է եկել մի քանի ամիս առաջ, հայտնում է vesti.ru-ն: