Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կնոջը` Սյուզան Մուբարաքին, երեկ հարցաքննությունից հետո տեղափոխել են վերակենդանացման բաժին:
Եգիպտոսի նախկին առաջին տիկինը մի քանի օր կանցկացնի բժիշկների վերահսկողության տակ: Չնայած հոսպիտալացմանը, Սյուզան Մուբարաքը 15 օրով ձերբակլվել է: Երկրի իշխանությունները նրան մեղադրում են ամուսնու նախագահության օրոք ապօրինի հարստացման մեջ: