ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին նվեր է ուղարկել Deep Purple-ի վոկալիստ Իան Գիլանի և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares սուպերխմբի ձայնասկավառակը, հաղորդում է «168 ժամ» ապրբերականը։
«WhoCares-ը Իան Գիլանի և Թոնի Այոմիի կողմից ստեղծվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով քանդված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։
Հիշեցնենք, որ Մեդվեդևը հայտարարել է, որ ինքը Deep Purple-ի և Black Sabbath-ի մեծ երկրպագու է»։