Մայիսի 21-ին, ժամը 12:00-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բաց ժողով:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս տարվա մարտի 15-ից մինչ 30-ը ծոմապահության ակցիա էր իրականացնում Ազատության հրապարակում:
Հովհաննիսյանը նշել էր, որ իր «Ծոմ Ազատությանը» նվիրում է Հայաստանի Հանրապետության և Արցախի ազատամարտի երկրորդ տասնամյակի տարեդարձին:
Հացադուլի 7-րդ օրը Հովհաննիսյանը 15 պահանջ էր ներկայացրել, որոնց թվում, մասնավորապես, «Ժողովրդին իշխանություն», «Ոչ կուսակցապետությանը», «ժողովուրդն է երկրի տերը», «Ոչ անարդարությանը, աղքատությանը և արտագաղթին» պահանջներն էին:
Ծոմից դուրս գալով` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ դա պայքարի առաջին արարն էր, իսկ երկրորդի մասին նա կխոսի ավելի ուշ: