Եհովայի վկաները խաղաղասեր ժողովուրդ են, և տարօրինակ է հնչում այն, որ նրանք կարող են որևէ մեկին սպառնալ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության հանրային տեղեկատվության քարտուղար Տիգրան Հարությունյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկատվությունը, համաձայն որի Եհովայի վկաները երեկ սպառնացել են Մալաթիայի եկեղեցու քահանա Տեր Եսային, երբ նա արգելել է քարոզչություն իրականացնել եկեղեցու տարածքում:
«Մենք դեռ որևէ տեղեկություն չունենք այդ դեպքի մասին, սակայն մի քիչ տարօրինակ է, որ «Եհովայի վկան» կարող է սպառնալ: Մենք քարոզում ենք Աստվածաշունչը, եթե մարդիկ ցանկանում են լսել» , – ասել է Հարությունյանը:
Ինչ վերաբերում է եկեղեցու տարածքում քարոզչություն իրականացնելու փաստին, ապա, Հարությունյանի խոսքով, «եթե մարդիկ ուզում են լսել, կարող ենք քարոզել ցանկացած վայրում»: