Ժամանակին աշխարհի ամենաշքեղ և ամենամեծ նավը` «Տիտանիկը», որը խորտակվեց 1912 թվականին, գրեթե 100 տարի շարունակում է զարմացնել մարդկանց երևակայությունը: Լուրերն այն մասին, որ պատմության մեջ առաջին անգամ լեգենդար նավի մի մասը աճուրդի է հանվելու, մարդկանց մեջ ավելի մեծ ոգևորություն է առաջացրել:
«Տիտանիկի» մասի վաճառքի համար կազմակերպվող աճուրդը տեղի կունենա մայիսի 21-ին: Գնի մասին խոսելը դեռ վաղ է: Հարցը նրանում է, որ նախկինում լեգենդար նավի մասնիկները երբեք չեն վաճառվել աճուրդներում:
Հավելենք, որ վերոնշյալ աճուրդի ժամանակ ներկայացված կլինեն նաև «Տիտանիկի» հետ կապված այլ իրեր` փրկարար նավակի մի մասնիկ և նավի պարանի քարացած կտոր: