Երբեք այսքան վաղ Հայաստանի հեռուստառադիոընկերությունը չի քննարկում հաջորդ Եվրատեսիլի հետ կապված հարցեր: Այս մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Երբ առաջիկայում տվյալ խնդիրը սկսենք քննարկվել, Հանրային հեռուստառադիոընկերությունը կտեղեկացնի այդ մասին», – ասել է Հարությունյանը:
Նա նաև նշել է, որ այս պահին Հանրայինը կենտրոնացել է Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման հետ կապված հարցերի վրա: