Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձել է Երևանի աղբահանության կազմակերպմանը: Ըստ այդմ, քաղաքապետն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երևանցիներին անհանդուրժողականություն քարոզել քաղաքն աղտոտողների նկատմամբ:
Կարապետյանի կողմից շարունակական վերահսկողության պահանջ է դրվել մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների մասով:
Նա հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել նաև հասարակական տրանսպորտում ծխող վարորդներին վարչական տույժերի ենթարկելու ուղղությամբ, որը ևս օրենքի կոպիտ խախտում է:
Այս համատեքստում քաղաքապետը նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկներ հանրային սննդի օբյեկտներում ծխողների և չծխողների համար առանձնացված գոտիներ ստեղծելու վերաբերյալ:
Քաղաքապետը հանձնարարել է նաև շարունակել հետևողական վերահսկողությունը մայրաքաղաքում գործող շուկաներում և ավտոշուկաներում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով: