Կիրակի` մայիսի 15-ին, Սաուդյան Արաբիայում կայացել է կանանց համար նախատեսված աշխարհի ամենամեծ համալսարանի բացման հանդիսավոր արարաղությունը: Համալսրանը կառուցվել է Սաուդյան Արաբիայի թագավորի նախաձեռնությամբ:
Ուսումնական հաստատությունը տեղակայված է թագավորության մայրաքաղաք Էր-Ռիյադից ոչ շատ հեռու: Շենքի կառուցապատման վրա ավելի քան 5 միլիարդ դոլար է ծախսվել: Այն կառուցվել է 3 տարում:
Համալսարանի բացման արարողությանը ներկա են գտնվել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզը, ինչպես նաև թագավորական ընտանիքի և կառավարության անդամները: