Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսկման հավանականությունը, քանի որ «չեմ կարող հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը»:
«Հավանաբար, Ադրբեջանը ուժերի և միջոցների կուտակման հետ կապված նպատակներ ունի, որպեսզի հարմար առիթի դեպքում նոր ռազմական արկածախնդրություն հրահրի:
Սա ճիշտ մոտեցում չէ, որովհետև իրադարձությունները երկու սցենարով կարող են զարգանալ: Առաջին` տեղային պատերազմ և դրան հետևող Լեռնային Ղարաբաղի բռնազավթում, որը հնարավոր է անել միայն Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության վերացման դեպքում: Եվ երկրորդ` Ադրբեջանի պարտություն, իրենց կողմից նոր տարածքների կորուստ: Եվ այդ դեպքում Ադրբեջանն արդեն կբողոքի ևս 5,6 կամ ավելի շատ քանակությամբ տարածքների կորստից: Իսկ հետո ինչ: Կրկին զինադադար, համաձայնություն, զինադադարի ռեժիմի խախտում, նոր պատերազմ…Այս բոլոր սցենարներն անհեռանկարային են», Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում «Մոսկովսկիե Նովոստի» կայքը: