Փոփ-աստղ Շակիրան Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին իր ստորագրությամբ կիթառ է նվիրել, հայտնում է Lifestyle-ը:
Կարմիր գույնի կիթառը, որը խորհրդանշում է Չավեսի սոցիալիստական կուսակցությունը, երգչուհին ուղարկել է նախագահին Վենեսուելա կատարած այցից հետո:
«Ես երեկ ողջ երեկո նվագում էի: Բայց էլեկտրական, շատ ժամանակակից կիթառ է, դեռ սովոր չեմ նմանատիպ գործիքի», – պատմել է Չավեսը` հավելելով. «Ես մի քանի երգ եմ երգել, հին, դե գիտեք` մեքսիկական»:
Իր ժողովրդի հետ ոչ պաշտոնական շփմամբ հայտնի Չավեսը հաճախ ազգային լատինոամերիկյան երգեր է երգում քաղաքական ելույթների և հանրահավաքների ժամանակ: