2008 թվականի Օլիմպիական խաղերի մարաթոնյան մրցավազքի չեմպիոն Սամուել Վանժիրուն` նետվելով Քենիայի Նիախուրուրու քաղաքում գտնվող սեփական տան պատշգամբից, տեղում մահացել է, հայտնում է Reuters գործակալությունը:
Ոստիկանության տվյալների համաձայն` Վանժիրուն մահացել է կիրակի ուշ երեկոյան: Ամենայն հավանականությամբ, 24-ամյա մարզիկն ինքնասպան է եղել, սակայն ոստիկանությունը այլ վարկածներ էլ է քննում:
Նիախուրուրուի ոստիկանության ներկայացուցիչների խոսքով` մայիսի 15-ի երեկոյան մարզիկի կինը նրան մեկ այլ կնոջ հետ է բռնացրել, այնուհետև փակել է այն սենյակի դուռը, որտեղ գտնվում էր զույգը, և դուրս է վազել տանից: Այս գործողություններից անմիջապես հետո Վանժիրուն դուրս է նետվել պատշգամբից: