Home / Հայաստան / Աղաղակող բացահայտումներ և չարաշումներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում

Աղաղակող բացահայտումներ և չարաշումներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում շարունակում են ի հայտ գալ աղաղակող բացահայտումներ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Մեր տեղեկություններով` նոր տնօրեն Եվգենի Բիբինի ուսումնասիրություններից հետո բացահայտվել են մի շարք ֆինանսական չարաշահումներ, որոնք տեղի են ունեցել մի քանի հիմնարկների միջոցով: Դրանց թվում են «Էներգաչափ», «Էկտրեկ» ընկերությունները: Խոսվում է նաև ճապոնական վարկի հետ կապված ֆինանսական չարաշահումների մասին: Նշենք, որ այս բացահայտումների ընթացքում տնօրենի տեղակալ Կարեն Դարբինյանը, ում անվան հետ են կապում այդ չարաշահումները, գտնվում է արձակուրդում: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, ՀԷՑ-ում դեռևս աշնանից պետք է ստուգումներ սկսեր Վերահսկիչ պալատը, սակայն դրանք հետաձգվել են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խնդրանքով. վերջինս, ասում են, մտերիմ է Կարեն Դարբինյանի հետ»: